Մեր Մասին

Մեր մասին

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հիմնադրվել է 2016 թ: Ինստիտուտն իրականացնում է բակալավրիատի և մագիստրատուրայի պետական ծրագրերով ուսուցում Իրանագիտություն, Թյուրքագիտություն, Արաբագիտություն և Հնդկագիտություն մասնագիտություններով համալսարանի հայկական և ռուսական բաժանմունքներում (ՌԴ պետական չափորոշիչներ` 58.03.01 և 580401 Արևելագիտություն և աֆրիկագիտություն):  Այն իրականացնում է ասպիրանտական ծրագրեր  Է0004 Ազգագրություն, և Ժ0206 Ասիայի հին և նոր լեզուներ մասնագիտություններով։
Ինստիտուտը տրամադրում է ֆունդամենտալ ակադեմիական կրթություն՝ հիմնված դասական արևելագիտության սկզբունքների, հարուստ փորձի և ժամանակակից հասարակագիտական նվաճումների և մեթոդաբանության վրա: Մասնագիտական ուղղություններն ընդգրկում են Առաջավոր Ասիայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Հնդկական թերակղզու աշխարհագրական տարածքները: Ուսումնասիրվում են դրանցում բնակվող ժողովուրդների պատմությունը, լեզուներն ու բարբառները, կրոններն ու կրոնական  ուղղությունները, քաղաքական, միջազգային խնդիրները, տնտեսությունը:
Կրթական ծրագրերի իրականացումից բացի Արևելագիտության ինստիտուտի ուղենիշներից է արևելագիտության՝ որպես հումանիտար գիտությունների առանձին ճյուղի զարգացումը, ուստի ինստիտուտի գործունեության կարևոր տարրերից է համագործակցությունը միջազգային առաջատար արևելագիտական կենտրոնների հետ։ Համագործակցության ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են միջազգային գիտական ​​միջոցառումներ, թեմատիկ գիտաժողովներ, սեմինարներ, հայտնի արևելագետների այցելություններ, իրականացվում են համատեղ գիտական պրոյեկտներ։
Արևելագիտության ինստիտուտում լույս են տեսնում միջազգային բարձր վարկանիշ ունեցող արևելագիտական հանդեսներ, ինչպիսիք են  Iran and the Caucasus (Brill: Leiden-Boston https://brill.com/view/journals/ic/ic-overview.xml), Caucaso-Caspica (ՀՌՀ, Երևան, Հայաստան, ինդեքս РИНЦ),  Штудии по кавказско-каспийской словесности (Pažūhešhā-ye zabānī-adabī-ye Qafqāz va Kāspiyan) (ՀՌՀ, Երևան, Հայաստան- Մեծ իսլամագիտական հանրագիտարանի կենտրոն, Թեհրան, Իրան)։

 

Ինստիտուտի տնօրենը

  Գառնիկ Սերոբի Ասատրյան
  ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

  Կազմակերպում է   ինստիտուտի չորս ուղղություններով ուսումնական գործընթացը և         պրոֆեսորադասախոսական կազմի գիտակրթական գործունեությունը, ներկայացնում ինստուտուտը համալսարանի կառավարման մարմիններում, միջազգային գիտական կենտրոններում և այլ ատյաններում:
Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի՝ գիտական ճանաչողություն ունեցող արևելագիտական դպրոցը ունի լայն միջազգային հեղինակություն և ինտեգրված է լայնածավալ միջազգային գիտական ծրագրերին:
Պրոֆեսոր Ասատրյանը մի շարք գիտական պարբերական հրատարակությունների և ակադեմիական սերիաների, այդ թվում՝ ամենաշատ ռեյտինգավորվող և ռեզենզավորվող միջազգային ամսագրերից մեկի՝ Iran and the Caucasus (Brill: Leiden-Boston; ինդեքսավորվում է SCOPUS, Web of Science և մի շարք այլ գիտաչափական համակարգերում, հիմնադրվել է 1996թ., https://brill.com/view/journals/ic/ic-overview.xml), ինչպես նաև ռուսալեզու Труды Института Востоковедения РАУ: Caucaso-Caspica (ինդեքսավորվում է РИНЦ-ում) ամենամյա հանդեսի, Yerevan Oriental Series միջազգային սերիայի, որը ներառում է նաև ոչ մեծ մենագրական աշխատանքներ և Մեծ Իսլամական Հանրագիտարանի հետ համատեղ պարսկերեն հրատարակվող Штудии по кавказско-каспийской словесности (Pažūhešhā-ye zabānī-adabī-ye Qafqāz va Kāspiyan) եռամսյա պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիրն է: Պրոֆեսոր Ասատրյան միաժամանակ հայկական արևելագիտական Իրան-Նամե ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիրն է. այն հրատարակվում է հայերեն լեզվով սկսած 1993թ.-ից:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը լուրջ ներդրում ունի հայկական հումանիտար գիտության կազմակերպման մեջ: Նա գլխավորել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելյան բանասիրության (1983-1989) և Իրանագիտության (1989-1996) բաժինները, 1997-2015թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի վարիչը. 1996թ. նա հիմնադրել և այդ ժամանակից ի վեր շարունակաբար գլխավորել է Երևանում գործող Իրանագիտության կովկասյան կենտրոնը, իսկ 2014թ.-ից Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը:
Գ. Ս. Ասատրյանը տասնյակ գիտական մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների, հարյուրավոր հոդվածների հեղինակ է՝ հրատարակված տարբեր լեզուներով: Նրա ղեկավարությամբ ատենախոսական աշխատանքներ են պաշտպանել տասնյակ ասպիրանտներ տարբեր երկրներից:
Նշանակալի է Գառնիկ Ասատրյանի ներդրումը Կովկաս-Կասպյան տարածաշրջանի և Արևմտյան Անատոլիայի էթնիկ փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների վերաբերյալ հետազոտությունների գործում: Մի շարք հատուկ ոլորտներ, մասնավորապես՝ քրդագիտություն, եզդիագիտություն, զազայագիտություն, թալիշագիտություն, Առաջավոր Ասիայի էթնո-կոնֆեսիոնալ հանրույթների հետազոտում և այլն, ավանդաբար համարվում են այսօր ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի պատերի ներսում տեղակայված արևելագիտական դպրոցի բրենդը:
Այս դպրոցի բարձր հեղինակության գրավականը իրականացվող հետազոտությունների խիստ ակադեմիականությունն է, որը մեկտեղվում է նորարարական աշխատանքային մեթոդներով: ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի հետազոտական լաբորատորիայի անբաժանելի բաղադրիչը Իրան, Աֆղանստան, Թուրքիա և տարածաշրջանի այլ երկրներ իրականացվող պարբերական գիտարշավներն են:

Պրոֆեսորադասախոսական կազմը

Գառնիկ Ասատրյան

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր

Ծովինար Կիրակոսյան

Դասախոս, հետազոտող

Վահե Ղարիբյան

Ասպիրանտ, Դասախոս

Շուշանիկ Այվազյան

պ․գ․թ․, ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի օգնական, դասախոս

Ամիր Զեյղամի

բ․գ․թ․, ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի օգնականա՝ գիտության գծով, դասախոս

Արշակ Փոլադյան

պ.գ.դ., դասախոս

Քրիստինե Կոստիկյան

պ.գ.դ., պրոֆեսոր

Հայկ Հակոբյան

պ․գ․թ․ դասախոս

Վահե Գագիկի Ավետիսյան

պ․գ․թ․ դասախոս

Սերգեյ Մանվելյան

պ․գ․թ․ դասախոս

Անտոն Եվստրատով

պ․գ․թ․, դոցենտ

Նոնա Բարխուդարյան

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի օգնական, դասախոս

Սամվել Կարաբեկյան

բ․գ․թ․, դոցենտ

Գիտական խորհուրդ



 
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի կազմ
 2024/2025 ուսումնական տարի


 
ԱԱՀ Գիտական աստիճան/կոչումպաշտոն
 
1. Գառնիկ Սերոբի Ասատրյան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր, նախագահ
2.    Արշակ Պողոսի Փոլադյան պ.գ.դ., պրոֆեսոր
3. Վիկտորյա Ալեքսանդրի Առաքելովա պ.գ.թ., պրոֆեսոր
4. Լևոն Միքայելի Եպիսկոպոսյան կ.գ.դ., պրոֆեսոր
5. Սամվել Բորիսի Կարաբեկյան բ.գ.թ., դոցենտ
6.    Հայկ Երջանիկի Հակոբյան պ.գ.թ., դասախոս
7. Սարգիս Գառնիկի Ասատրյան բ.գ.թ., դասախոս
8. Վահե Գագիկի Ավետիսյան պ.գ.թ., դասախոս
9. Ծովինար Վահանի Կիրակոսյան դասախոս
10. Անահիտ Զավենի Քարտաշյան դասախոո
11 Նոնա Վարդանի Բարխուդարյան Արևելագիտության ինստիտուտի տնօրենի օգնական, քարտուղար
 

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի ուսանող ներկայացուցիչներ
  ԱԱՀ Աստիճանմասնագիտությունկուրս
12. Սերգեյ Ռուբենի Բարինյան Մագիստրատուրա, իրանագիտություն, 2-րդ կուրս
13. Շուշանիկ Արմենի Մանսուրյան Բակալավրիատ, թյուրքագիտություն, 4-րդ կուրս

 

 

 
   
 
     
 
     
     
     
 
     
     
     
     
 
     
     
     
     
     
     
     
 
     
     
     
     

 

 

Ուսանողական խորհուրդ

Սերգեյ Ռուբենի Բարինյան
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի ՈւԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Էլ.փոստ` [email protected]

 Ծնվել է 2000թ. հոկտեմբերի 12-ին Երևանում: 2019թ. ավարտել է Երևանի պետական հումանիտար  քոլեջը` թարգմանություն և գործավարություն մասնագիտությամբ: 2018 - 2020 թթ. ուսումնասիրել է պարսկերեն Երևանի կապույտ մզկիթում և ստացել վկայագիր: Այժմ սովորում է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտում` Հնդկագիտություն մասնագիտությամբ: 3-րդ կուրսի ուսանող է: Զուգահեռ ուսումնասիրում է նաև հինդի լեզուն Հինդիի կենտրոնական ինստիտուտում (Central Institute of Hindi) (Ագրա, Հնդկաստան):

Քնարիկ Ռուբենի Մխիթարյան
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի ուսանողական խորհրդի փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Էլ.փոստ`[email protected].am

Ծնվել է 2002թ. մարտի 2-ին: Սովորում է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի արաբագիտություն ուղղության երկրորդ կուրսում:

Էլեն Լևի Սահակյան
ՀՌՀ Ուսանողական խորհրդի կազմակերպչական բաժնի ղեկավարի տեղակալ
Էլ.փոստ`[email protected]


Ծնվել է 2001թ. նոյեմբերի 14-ին։ Այժմ սովորում է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի արաբագիտության ամբիոնի երկրորդ կուրսում։ 

Ջիլդա Արմանի Բաղդասարյան
Արևելագիտության ինստիտուտի ՈՒսանողական խորհրդի քարտուղար
Էլ.փոստ`baghdasaryan.jilda@student.rau.am

Ծնվել է 2002թ. դեկտեմբերի 7֊ին Երևան քաղաքում։ Ներկա պահին սովորում է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի Արաբագիտություն բաժնի 2֊-րդ կուրսում։
Սիրում է կատարել մասնագիտական ուսումնասիրություններ, հետաքրքրված է արաբական աշխարհով, զբաղվում է պարով։


 

Արևելագիտություն/ ՀՀ պետական կրթական չափորոշիչներ

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտն իրականացնում է բակալավրիատի քառամյա և մագիստրատուրայի երկամյա կրթություն ՀՀ պետական կրթական չափորոշիչներով:
Հայկական բաժանմունքի ընդունելության քննությունները կազմակերպվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ընդունելության կարգով և ժամկետներում, իսկ կրթության ավարտին շրջանավարտներին տրվում  է ՀՀ պետական դիպլոմ:



                                                                                               Կրեդիտային համակարգ
Հայ-Ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտն ուսուցումը բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացնում է ակադեմիական կրեդիտների և մոդուլների համակարգի կիրառմամբ: Ըստ այդմ՝ 18 շաբաթ տևողությամբ կիսամյակում մոդուլները բաշխվում են ըստ առարկայի դասավանդման պրոցեսի՝ ենթադրելով մինչև 3 մոդուլի անցկացում: Մոդուլների ավարտին անցկացվում է ուսանողների գիտելիքների ստուգման միջանկյալ քննություն: Միջանկյալ քննության արդյունքներն ու հավաքված կրեդիտներն ամբողջացվում և հաշվարկվում են ամփոփիչ քննության կամ ստուգարքի վերջում: Գնահատումը կատարվում է 100 բալանոց համակարգով:
Ուսման ավարտին կատարվում է ուսանողի պետական ամփոփիչ ատեստավորում՝ պետական ավարտական քննություններով և ավարտական դիպլոմային ավարտական աշխատանքների ներկայացմամբ, որից հետո տրվում են համապատասխանաբար բակալվրի կամ մագիստրոսի պետական դիպլոմները:

Արևելագիտություն և աֆրիկագիտություն/ ՌԴ պետական կրթական չափորոշիչներ

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը իրականացնում է բակալավրիատի քառամյա և մագիստրատուրայի երկամյա ուսուցում ՌԴ պետական կրթական չափորոշիչներով  ( տես. 58.03.01 Արևելագիտություն և աֆրիկագիտություն (բակալավրիատ)58.04.01 Արևելագիտություն և աֆրիկագիտություն (մագիստրատուրա)):
ՌԴ կրթական ծրագրերով ընդունելության քննությունները կազմակերպվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից սահմանված կարգերով և նորմատիվ ակտերով, իսկ կրթության ավարտին շրջանավարտներին տրվում են ՌԴ և ՀՀ պետական ավարտական դիպլոմներ:

                                                                                               Կրեդիտային համակարգ
 
Հայ-Ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտն ուսուցումը բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացնում է ակադեմիական կրեդիտների և մոդուլների համակարգի կիրառմամբ: Ըստ այդմ՝ 18 շաբաթ տևողությամբ կիսամյակում մոդուլները բաշխվում են ըստ առարկայի դասավանդման պրոցեսի՝ ենթադրելով մինչև 3 մոդուլի անցկացում: Մոդուլների ավարտին անցկացվում է ուսանողների գիտելիքների ստուգման միջանկյալ քննություն: Միջանկյալ քննության արդյունքներն ու հավաքված կրեդիտներն ամբողջացվում և հաշվարկվում են ամփոփիչ քննության կամ ստուգարքի վերջում: Գնահատումը կատարվում է 100 բալանոց համակարգով:

Ուսման ավարտին կատարվում է ուսանողի պետական ամփոփիչ ատեստավորում՝ պետական ավարտական քննություններով և ավարտական դիպլոմային ավարտական աշխատանքների ներկայացմամբ, որից հետո տրվում են համապատասխանաբար բակալվրի կամ մագիստրոսի պետական դիպլոմները: