Նկարագիր
Քրիստինե Կոստիկյանը ծնվել է 1971 թ․։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։ 2000 թ․ ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան՝ պաշտպանելով «Միրզա Յուսուֆ Ներսեսովի «Թարիխ-ե Սաֆի» աշխատությունը որպես Ղարաբաղի XVIII-XIX դարերի պատմության աղբյուր» թեկնածուական ատենախոսությունը։ 2018 թ․ ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան՝ պաշտպանելով «Մատենադարանի XVII-XIX դարերի պարսկերեն վավերագրերը որպես հայոց պատմության սկզբնաղբյուր» դոկտորական ատենախոսությունը։ Պարսկական աղբյուրագիտությանը վերաբերող մի շարք մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովների։ 1996 թ․ մինչ այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, 2004 թ․ մինչ այժմ նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում։
2008 – մինչ այժմ, ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, 2021 թվականից դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում։
Հրապարակումների ցուցակ
- Միրզա Յուսուֆ Ներսեսով, Ճշմարտացի պատմություն, Երևան, 2000 (հայերեն, անգլերեն)
- Մատենադարանի պարսկերեն հրովարտակները, պրակ III, Երևան, “Զանգակ 97”, 2005, (հայերեն, անգլերեն, պարսկերեն)
- Մատենադարանի պարսկերեն հրովարտակները, պրակ IV, Երևան, “Նաիրի”, 2008, (հայերեն, անգլերեն, պարսկերեն)
- Catalogue of Persian Manuscripts in the Matenadaran, Երևան, 2017, (անգլերեն)
- Մովսես Խեչոյի հետ համահեղինակությամբ «Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, III, Շարիաթական նոտարական փաստաթղթեր, ԺԷ-ԺԸ դարեր, Երևան, 2018։ (հայերեն, անգլերեն, պարսկերեն)
- Ժ. Մեշքանբարյանսի հետ համահեղինակությամբ, Միրզա Սամի’ա, Թազքիրաթ ալ-մուլուք (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 18, Պարսկական աղբյուրներ, Ա), Երևան, 2019
- 7. Մատենադարանի պարսկերեն հրովարտակները, պրակ V, Երևան, Մատեն․ հրատ․, 2021
Ֆայլեր