team

Տաթևիկ Հակոբյան

Դասախոս

Նկարագիր

Ծնվել է Հայաստանի Հանրապետությունում՝ ք Երևանում։ ՀՀ քաղաքացի է:
2013թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով արաբագիտության բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմ):
2015-ին ստացել է վերոնշյալ ֆակուլտետի արաբագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ):
2011-2012 թթ կատարելագործել է արաբերենի և գրականության իր գիտելիքները ՝ սովորելով Քուվեյթի համալսարանի լեզվի ուսուցման կենտրոնում: Նա նաև մասնակցել է գրականության դասընթացների նույն համալսարանի Արվեստի ֆակուլտետի արաբերենի և գրականության բաժնում:
2011-2012թթ. պրակտիկա է անցել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում, որի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարից ստացել է շնորհակալագիր: 2015 թվականին մեկ այլ մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչությունում, որն ավարտելուց հետո ստացել է վկայագիր:
2015 թթ–ից համագործակցում է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան ներկայացչության  հետ:
Իր մասնագիտական փորձի ընթացքում Տաթևիկ Հակոբյանը արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի: Նա նաև մասնակցել է տեղական և միջազգային գիտաժողովների, դասընթացների և սեմինարների:
2020 թվականից դասավանդում է Հայ-Ռուսական Համալսարանում։
3 գիտական աշխատությունների հեղինակ է:

 

Գիտական հետաքրքրություններ

  • Գրական արաբերեն
  • Ծոցի արաբական երկրների բարբառ
  • Արաբական գրականություն
  • Արաբական երկրների նորագույն պատմություն
  • Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մշակույթ

Ֆայլեր