ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի օգնական, դասախոս
	
	Շուշանիկ Այվազյանը ծնվել է 1985թ․ Երևանում։ Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը։ 2015թ․ ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝  ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանելով «Թյուրքալեզու ժողովուրդների պատմության վաղ շրջանը (թյուրք և օղուզ էթնոնիմների կազմավորումը)» թեկնածուական ատենախոսությունը։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է միջազգային և տեղական թյուրքագիտական գիտաժողովների։ 2017թ․ դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում։
	Շուշանիկ Այվազյանը համակարգում է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի ուսումնական աշխատանքները բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, ապահովում է Արևելագիտության ինստիտուտի կապը  համալսարանի տարբեր բաժինների միջև։