team

Մերի Չփլախյան

Դասախոս

Նկարագիր

Ծնվել է 1995 թվականի ապրիլի 27-ին Երևանում:
Գերազանցության դիպլոմով ավարտել է  Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ 2018 թ.-ին ստանալով բակալավրի աստիճան «Արաբագիտություն», և 2020 թ.-ին՝ մագիստրոսի աստիճան՝ «Կիրառական արաբագիտություն» մասնագիտությամբ:
2016-2017 թթ. սովորել է Քուվեյթի համալսարանի Լեզվի կենտրոնում: Քուվեյթում ուսանելու ընթացքում մասնագիտական փորձաշրջան է անցել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում: 2017 թ.-ի սեպտեմբերին մասնագիտական փորձաշրջան է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչությունում:
2019 թ.-ի մարտին կատարել է ուսումնական այցելություն ԱՄԷ-ի մի շարք համալսարաններ՝ մասնակցելով իսլամագիտության և գրական արաբերենի դասընթացներին:
2021 թ.-ից Հայ-Ռուսական Համալսարանում դասավանդում է գրական արաբերեն առարկան:

 

Գիտական հետաքրքրություններ

  • Ղուրանագիտություն
  • Արարչագործությունը իսլամում
  • Աղբյուրագիտություն
  • Գրական արաբերեն
  • Ծոցի արաբական երկրների բարբառ

Ֆայլեր