Նկարագիր
Ծնվել է 1996թ Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ 2018թ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի բակալավրիատն` «Արաբագիտություն» մասնագիտությամբ։ 2020թ նույն ֆակուլտետում «Կիրառական արաբագիտություն» մասնագիտությամբ ստացել է արևելագիտության մագիստրոսի աստիճան։ 2020թ փետրվարին ուսումնական այցի շրջանակներում եղել է ԱՄԷ մի քանի համալսարաններում։ Այժմ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է արաբական երկրների պատմությունը, աղբյուրագիտությունը, գրական արաբերենը, իսլամագիտությունը, միջնադարում արաբամուսուլմանական քաղաքակրթությանն առնչվող հարցերը, դավանաբանական վեճերը, միջնադարում և արդի շրջանում «իսլամական աշխարհում» ընթացող ադապտացիոն գործընթացների ուսումնասիրումը։ ՌՀՀ-ում դասավանդում է 2022 թ-ից։
Հրապարակումների ցուցակ
- Տիգրանյան Ս․, Իսան և «Սուրբ Երրորդության» դավանանքը Ղուրանում ու Սուննայում, Արաբագիտական ուսումնասիրություններ, 11, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2019․
- Տիգրանյան Ս․, Քրիստոսի աստվածային էության եվ «Սուրբ Երրորդության» դավանանքի մերժումը Իբն Թայմիայի (1263-1328) «Քիթաբ Ալ- Ջավաբ» աշխատության օրինակով, «Արևելագիտության հարցեր», № 19, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2021․
- Տիգրանյան Ս․, Իբն Թայմիայի՝ սուֆիականության դեմ ուղղված քննադատություններն ըստ «Քիթաբ Ալ-Ջավաբ» աշխատության, «Արևելագիտության հարցեր», № 24, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2023․
- Տիգրանյան Ս․, Ղուրանի արարվածության հարցը և դրա շուրջ Իբն Թայմիայի մոտեցումները, «Արևելագիտության հարցեր», № 26, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2024 (В печати)․
- Тигранян С., Критика шиизма Ибн Таймийей согласно сочинению «Китаб аль-джаваб», Вестник Российско-Армянского (Славянского) университета"(серия: гуманитарные и общественные науки), №. 3, Издательство РАУ, 2023.
- Тигранян С., Понятия «Хулул» И «Иттихад» в учении Ибн Таймийи (на примере произведения «Китаб аль-джаваб») Caucaso-Caspica, VIII-IX, 2023-2024, РАУ, Ереван.
- Tigranyan S., The influence of Ibn Taymiyyah's ideas on the formation of Wahhabi ideology․ A comparison of some theologicalaspects (on the example of Muḥammad ibn ʿAbd al-Wahhāb’s“Kitāb al-tawḥīd” and ibn Taymiyyah's“Kitab al-jawab”), «ՎԷՄ», ԺԶ (ԻԲ) ՏԱՐԻ ԹԻՎ 3 (87), Статья принята к публикации 20.08.2024․
Ֆայլեր