Ծովինար Կիրակոսյանը 2019թ.-ից դասավանդում է Ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում։ 2014թ. Ծ. Կիրակոսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը և ստացել արևելագիտության բակալավրի կոչում, իսկ 2017թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2024թ. ավարտել է Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ “Ազգագրություն” մասնագիտությամբ։ Ծ. Կիրակոսյանը վարում է ժամանակակից թուրքերեն, թուրքերենի տեսական քերականության և թյուրքախոս ժողովուրդների ազգագրության դասընթացները: Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի Հանրապետության էթնո-կրոնական կազմը: 2019-2022թթ. եղել է Iran and the Caucasus (Brill: Leiden-Boston) միջազգային ակադեմիական ամսագրի խմբագիր: