Նկարագիր
պատմական գիտությունների թեկնածու, Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտի դոցենտ
2010 թվականին ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2013թ. ավարտել է Վորոնեժի պետական տեխնիկական համալսարանում ասպիրանտուրա: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը ԲելՍՀ Ազգային հետազոտական համալսարանում։ 2007 թվականին պրակտիկա է անցել Ուկրաինայի մահմեդական հոգևոր տնօրինության Իսլամական համալսարանում:
2007 թվականից մինչև 2009 թ որպես քաղաքական վերլուծաբան և լրագրող՝ համագործակցել է այնպիսի լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են Islamrf.ru, Islam.ru, Islamnews.ru: 2011 թվականից քաղաքական վերլուծաբան Iran.ru կայքի և Modern Iran ամսագրի համար։ 2010 թվականից Politcom.ru-ի համար լուսաբանում է Մերձավոր Արևելքի քաղաքական գործընթացները։ 2013 թվականից՝ Iran.ru-ի թողարկող խմբագիր: 2015 թվականից Caspiana.org կայքում «Իրական Իրան» նախագծի խմբագիր։
2015 թվականի սեպտեմբերից Ռուս-Հայկական համալսարանի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի դասախոս:
2015 թվականի մայիսին մի շարք դասախոսություններ է կարդացել Մերձավոր Արևելքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Ալամէ Թաբաթաբայի համալսարանում (Թեհրան, Իրան):
2015 թվականի դեկտեմբերին - 2016 թվականի հունվարին – RIА FAN-ի թղթակից Սիրիայում։
2023թ.-ից՝ ՀՌՀ-ի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի դոցենտ:
2024թ.-ից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի դոցենտ: 3 մենագրության, 3 դասագրքի և 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
Գիտական հետաքրքրություններ - քաղաքական իսլամ, շիիզմ, ազգային և կրոնական սփյուռքի խնդիրներ Եվրոպայում, մարքսիզմ, ձախ քաղաքական շարժումներ Մերձավոր Արևելքում, քաղաքական գործընթացներ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, կոմունիզմ Մերձավոր Արևելքում:
Ֆայլեր