Նկարագիր
Ծննդյան թիվ և վայր՝ 1950թ. մայիսի 15, Սիրիա
Կրթություն՝
1968-1972թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժնում։
1978-1981թթ. մասնագիտացումը՝ ԽՍՀՄ արևելագիտության ինտիտուտի Լենինգրադյան մասնաճյուղում, մասնագիտություն՝ պատմաբան–արևելագետ։
Աշխատանքային գործունեություն՝
1967-2003թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, լաբորանտ, ապա՝ կտրսեր, ավագ և առաջատար գիտաշխատող
1991-2000թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոն, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր
1998-2000թթ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարան, արևելագիտության ամբիոնի վարիչ:
1993-1998թթ. ՀՀ ԱԳ նախարարության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչ
1998-2000թթ. ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր և Միջին Արևելքի հարցերով խորհրդական
2000թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը։
2000-2002թթ. ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար
2002-2006թթ. ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2007թթ. Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2007թթ. Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2007-2018թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2011-2018թթ․ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)
2019թ. նոյեմբերի 13-ից Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)
2019թ. նոյեմբերի 29-ից Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)
Գիտական աստիճան՝
1984թ. - պատմական գիտությունների թեկնածու
1996թ. – պատմական գիտությունների դոկտոր
Դիվանագիտական աստիճան՝
1998թ. – արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
2007թ. – արտակարգ և լիազոր դեսպան
Շքանշաններ՝
2006թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշան:
2011թ. պարգևատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով։
2013թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալ:
2018թ. հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է Սիրիայի Արաբական Հանրապետության պատվո բարձրագույն շքանշան:
Պարգևատրվել է ՀՀ և ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով և մեդալներով:
Արշակ Փոլադյանը շուրջ 18 մենագրությունների և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։
Օտար լեզուներ՝
Արաբերեն, ռուսերեն, քրդերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ունի երկու զավակ:
Ֆայլեր