team

Գառնիկ Ասատրյան

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն բ․գ․դ․, պրոֆեսոր

Նկարագիր

Գառնիկ Սերոբի Ասատրյան՝ ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նա է կազմակերպում ինստիտուտի չորս ուղղություններով ուսումնական գործընթացը և պրոֆեսորադասախոսական կազմի գիտակրթական գործունեությունը, ներկայացնում ինստուտուտը համալսարանի կառավարման մարմիններում, միջազգային գիտական կենտրոններում և այլ ատյաններում:
Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի՝ գիտական ճանաչողություն ունեցող արևելագիտական դպրոցը ունի լայն միջազգային հեղինակություն և ինտեգրված է լայնածավալ միջազգային գիտական ծրագրերին:
Պրոֆեսոր Ասատրյանը մի շատք գիտական պարբերական հրատարակությունների և ակադեմիական սերիաների, այդ թվում՝ ամենաշատ ռեյտինգավորվող և ռեզենզավորվող միջազգային ամսագրերից մեկի՝ Iran and the Caucasus (Brill: Leiden-Boston; ինդեքսավորվում է SCOPUS, Web of Science և մի շարք այլ գիտաչափական համակարգերում, հիմնադրվել է 1996թ., https://brill.com/view/journals/ic/ic-overview.xml), ինչպես նաև ռուսալեզու Труды Института Востоковедения РАУ: Caucaso-Caspica (ինդեքսավորվում է РИНЦ-ում) ամենամյա հանդեսի, Yerevan Oriental Series միջազգային սերիայի, որը ներառում է նաև ոչ մեծ մենագրական աշխատանքներ և Մեծ Իսլամական Հանրագիտարանի հետ համատեղ պարսկերեն հրատարակվող Штудии по кавказско-каспийской словесности (Pažūhešhā-ye zabānī-adabī-ye Qafqāz va Kāspiyan) եռամսյա պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիրն է: Պրոֆեսոր Ասատրյան միաժամանակ հայկական արևելագիտական Իրան-Նամե ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիրն է. այն հրատարակվում է հայերեն լեզվով սկսած 1993թ.-ից:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը լուրջ ներդրում ունի հայկական հումանիտար գիտության կազմակերպման մեջ: Նա գլխավորել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելյան բանասիրության (1983-1989) և Իրանագիտության (1989-1996) բաժինները, 1997-2015թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի վարիչը. 1996թ. նա հիմնադրել և այդ ժամանակից ի վեր շարունակաբար գլխավորել է Երևանում գործող Իրանագիտության կովկասյան կենտրոնը, իսկ 2014թ.-ից Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը:
Գ. Ս. Ասատրյանը տասնյակ գիտական մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների, հարյուրավոր հոդվածների հեղինակ է՝ հրատարակված տարբեր լեզուներով: Նրա ղեկավարությամբ ատենախոսական աշխատանքներ են պաշտպանել տասնյակ ասպիրանտներ տարբեր երկրներից:
Նշանակալի է Գառնիկ Ասատրյանի ներդրումը Կովկաս-Կասպյան տարածաշրջանի և Արևմտյան Անատոլիայի էթնիկ փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների վերաբերյալ հետազոտությունների գործում: Մի շարք հատուկ ոլորտներ, մասնավորապես՝ քրդագիտություն, եզդիագիտություն, զազայագիտություն, թալիշագիտություն, Առաջավոր Ասիայի էթնո-կոնֆեսիոնալ հանրույթների հետազոտում և այլն, ավանդաբար համարվում են այսօր ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի պատերի ներսում տեղակայված արևելագիտական դպրոցի բրենդը:
Այս դպրոցի բարձր հեղինակության գրավականը իրականացվող հետազոտությունների խիստ ակադեմիականությունն է, որը մեկտեղվում է նորարարական աշխատանքային մեթոդներով: ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի հետազոտական լաբորատորիայի անբաժանելի բաղադրիչը Իրան, Աֆղանստան, Թուրքիա և տարածաշրջանի այլ երկրներ իրականացվող պարբերական գիտարշավներն են:

 

Ֆայլեր