Նկարագիր
Անի Ժ․ Ավետիսյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետը, որտեղ բակալավրի և մագիստրատուրայի ընթացքում մասնագիտացել է թյուրքագիտության մեջ:
Ներկայումս աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան Գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում՝ որպես գիտաշխատող (2008թ. մարտից առ այսօր) և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտում՝ որպես դասախոս (սեպտեմբեր 2022- առ այսօր):
Հեղինակ է 19 գիտական հոդվածների, 2 հեղինակային և համահեղինակությամբ մենագրությունների, տարբեր աշխատությունների մեջ ընդգրկված թարգմանությունների:
Կարդացել է 14 զեկուցումներ տեղական և միջազգային գիտաժողովներում, կոնգրեսներում և աշխատաժողովներում:
Գիտական հետաքրքրությունների շրջանակում են օսմաներեն, չաղաթայերեն, լակերեն ձեռագրերը, օսմանյան բանասիրական աղբյուրների ուսումնասիրությունը, ձեռագրագիտությունը, միջնադարյան և ժամանակակից թուրքական գրականությունը, հայատառ թուրքերեն ձեռագիր աղբյուրները։
Նրա թեկնածուական ատենախոսության թեման է՝ «Օրհան Փամուքի ստեղծագործությունների թեմատիկ առանձնահատկությունները»։
Մայրենի լեզուն հայերենն է, վարժ տիրապետում է անգլերենին, ռուսերենին և թուրքերենին:
Ֆայլեր