team

Վահե Գագիկի Ավետիսյան

պ․գ․թ․ դասախոս

Նկարագիր

Վահե Գագիկի Ավետիսյանը ծնվել է 1982 թվականին: 2002-2006 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ 2006-2008 թվականներին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2017 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական ​​աստիճան՝ պաշտպանելով ատենախոսություն «Անտիոքի դքսության և Կիլիկիայի ռազմաքաղաքական հարաբերությունները 1098-1268 թվականներին» թեմայով։ Մի շարք գիտական ​​հոդվածների հեղինակ է, մասնակցել է բազմաթիվ հանրապետական ​​և միջազգային գիտաժողովների։ 2009-2010 թվականներին աշխատել է «Գիտելիք» համալսարանում որպես դասախոս: Մինչեւ 2020 թվականը աշխատել է «Հայկական մանկավարժական ասոցիացիա»-ում որպես մեթոդիստ, ու «Թեստավորման եւ գնահատման կենտրոնում»՝ որպես առաջատար մասնագետ։ 2022 թվականից առ այսօր դասավանդում է ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտում։
 

Ֆայլեր