Ամիր Մեհդիի Զեյղամին ավարտել է 2010 թվականին՝ Թեհրանի համալսարանի Գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի Պարսկերեն լեզվի և գրականության բաժինը: 2009-2014 թթ․ նա աշխատել է Պարսկերեն լեզվի և գրականության ակադեմիայում որպես գիտաշխատող: Այնուհետև տեղափոխվել է Հայաստան և 2014-2015 թվականին ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ Օտարերկրյա ուսանողների նախապատրաստական ֆակուլտետում սովորել է հայերեն։ 2017 թ․ ընդունվել է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 2024 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը` «Էթնոնիմների իմաստային զարգացումը դասական պարսից գրականության մեջ (IX-XVI դարեր)» բ.գ.դ., պրոֆ․ Գառնիկ Սերոբի Ասատրյանի ղեկավարությամբ: