ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ 10/06/2026
2026 թ. հունիսի 10-ին, ժամը 12:00-ին, Հայ-Ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի գրադարանում տեղի կունենա գիտական սեմինար՝ ՀՀ Գիտության կոմիտեի «Մերձկասպյան շփման գոտու բնիկ ժողովուրդների ինքնությունը. Իրանի և Կովկասի միջև» նախագծի շրջանակներում: Հիմնական զեկուցողն է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպերտը՝ «Կովկասյան Ալբանիայի մասին. աշխատանք ձեռագրերի հետ» դասախոսությամբ: