ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի կողմից ստացել է հնգամյա դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորում։
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ղեկավարությամբ ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի կողմից ստացել է հնգամյա դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորում` "Կասպիական շփման գոտու բնիկ ժողովուրդների ինքնությունների տրանսֆորմացիան. Իրանի և Կովկասի ﬕջև" թեմայի շրջանակներում: Ծրագիրը ենթադրում է մեծ աշխատանք հատկապես կովկասագիտության և տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ուսումնասիրության բնագավառում: