research
  • 04 Հու
  • 2023

Լինելով Հայ-Ռուսական համալսարանի՝ Արեւելագիտության ինստիտուտի արաբագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի, 2022-2023 ուսումնական տարին սովորել եմ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում։

    Ծրագիրը հիանալի հնարավորություններ է ընձեռնում արաբագետներին և արևելագետներին կատարելագործվելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու։

    Դասընթացները անցկացվում են բացառապես արաբերեն լեզվով , որը խորապես նպաստում է նոր լեզվական հմտությունների ձեռքբերմանը։
    Ծրագիրը հնարավորություն է տալիս ապրելու արաբական միջավայրում, ծանոթանալու և ուսումնասիրելու նրանց մշակույթը և կենցաղը։Ինչպես նաև համալսարանը պարբերբար կազմակերպում է շրջագայություններ դեպի թագավորության պատմամշակութային, տեսարժան վայրեր։
    Խորին շնորհակալություն եմ հայտնում Հայ-Ռուսական համալսարանի և Հորդանանի համալսարանի դասախոսական անձնակազմին իրենց ներդրում ունենալու համար։
    Սոֆյա Պողոսյան