team

Մատիաս Վայնրայխ

բ.գ.թ., դասախոս

Նկարագիր

1990 թվականին ավարտել է Ա. Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը: 1988-1995 թվականներին եղել է Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի աշխատակից, դասավանդել է Իրանագիտության ինստիտուտում: 1993-1997 թվականներին լեզվաբանական հետազոտություններ է իրականացրել Հյուսիսային Պակիստանում: 1997-2022 թվականներին եղել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից: 2014 թվականին, ավարտելով ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հեռակա ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Փուշթու միգրանտների լեզուն և լեզվական միջավայրը Պակիստանի Հյուսիսային տարածքներում» թեմայով: 2023 թվականից դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում, կարդում է իրանագիտությանը վերաբերող դասընթացներ: Երկու մենագրության և մի քանի գիտական հոդվածների հեղինակ է:

Ֆայլեր