team

Վիկտորյա Ա․ Առաքելովա

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, «Iran and the Caucasus» միջազգային ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ (Բրիլ. Լեյդեն-Բոստոն)

Նկարագիր

Ծննդյան ամսաթիվ՝ 16 դեկտեմբերի, 1968 թ.
1990թ. ավարտել է Պյատիգորսկի լեզվաբանական համալսարանի անգլիական բանասիրության ֆակուլտետը (Պյատիգորսկ, Ռուսաստանի Դաշնություն), իսկ 1998 թ. Երևանի պետական ​​համալսարանի արևելագիտության ֆակուլտետը (իրանագիտության ամբիոն):
Երևանի պետական ​​համալսարանի Իրանագիտության ամբիոնի ասպիրանտուրան ավարտելուց հետո՝ 2001թ., ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Եզդիների պանթեոնը» թեմայով «Ազգագրություն» մասնագիտությամբ։
1999-2015թթ. դասավանդել է Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնում։
2003-2004թթ. Ագրայի Kendriya Hindi Satsthan ինստիտուտում ուսմանը զուգահեռ հետազոտություններ է անցկացրել Հնդկաստանի մի քանի շրջաններում։
2015-2016 թթ.՝ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից:
2015 թվականից դասավանդում է Ռուս-Հայկական Համալսարանում, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր։
Վիկտորյա Առաքելովան «Iran and the Caucasus» միջազգային ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալն է, ինչպես նաև հանդիսանում է մի շարք իրանագիտական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, որոնց թվում՝ «Caucaso-Caspica:  Труды Института востоковедения РАУ», Երևան; «Journal of Cultural and Religious Studies, David Publishers, USA;  «Iran-Namag: A quarterly of Iranian Studies», Տորոնտո:
Աշխատում է հիմնականում համեմատական աստվածաբանության ոլորտում՝ կենտրոնանալով մերձավորարևելյան ոչ դոգմատիկ միջավայրի, էթնոկրոնական համայնքների, մասնավորապես եզդիների և ծայրահեղ շիա աղանդների, ինչպես նաև շփման գոտիների առանձնահատկությունների վրա: Բազմաթիվ գիտարշավների մասնակից է. Իրան, Թուրքիա, Աֆղանստան։ Դասախոսություններ է կարդում Իրանի նախաիսլամական կրոնների, Հնդկաստանի կրոնների, իսլամական շարժումների պատմության, ծայրահեղ շիա աղանդների, Մերձավոր Արևելքի էթնո-դավանական համայնքների վերաբերյալ և այլն։ Հեղինակ է մի քանի մենագրությունների և հարյուրից ավելի գիտական ​​հոդվածների։
 

Ֆայլեր