team

Ծովինար Կիրակոսյան

Ասպիրանտ, Դասախոս

Նկարագիր

Ծովինար Կիրակոսյանը 2019 թ.-ից դասախոսում է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինսիտուտում: 2014թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան “Թուրքագիտություն” մասնագիտությամբ: 2017թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)` ստանալով Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: 2016-2017թթ. Ծովինար Կիրակոսյանը աշխատել է ՀԱՀ-ում որպես հետազոտական աշխատանքների օգնական Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնում: Այժմ դասավանդում է Ժամանակակից թուրքերեն լեզու, Թուրքերենի տեսական քերականություն, Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության քաղաքական կուսակցություններ առարկաները: Ծ. Կիրակոսյանը նաև Iran and the Caucasus (Brill: Leiden-Boston) միջազգային գիտական հանդեսի խմբագրի օգնական է:

 

Ֆայլեր