Նկարագիր
Սերգեյ Բարինյանը 2019-2023 թվականներին սովորել է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի Հնդկագիտություն բաժնում և ավարտել այն գերազանցության դիպլոմով։ Ավարտական աշխատանքը նվիրված է եղել "Արիացիները և նրանց գաղթի ճանապարհները" թեմային։
2021-2022 թվականներին, համալսարանի ուսմանը զուգահեռ առցանց ձևաչափով սովորել է նաև Հնդկաստանի Ագրա քաղաքի Հինդիի կենտրոնական ինստիտուտում (Kendriya Hindi Sansthan), որտեղ կատարելագործել է հինդիի իր գիտելիքները։
2023-2025 թվականներին սովորել է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի Իրանագիտություն բաժնում, այն կրկին ավարտելով գերազանցության դիպլոմով։ Ավարտական աշխատանքը նվիրված է եղել "Վաղ արիացիները Առաջավոր Ասիայում․ միտաննիական արիացիները" թեմային։
2024 թվականի հունվարին մասնակցել է Իրանի Ղազվին քաղաքի Էմամ Խոմեյնու անվան միջազգային համալսարանում կազմակերպված "Պարսից լեզու և գրականություն" երկշաբաթյա դասընթացին։ Այժմ հանդիսանում է Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ "Ասիայի հին և նոր լեզուներ" մասնագիտությամբ, ատենախոսության թեման է "Իրանական կախարդության եւ հմայական բնագրերի բառամթերքի ուսումնասիրություն (XVIII-XX դդ. առաջին կես)"։
2023-2024 և 2025-2026 ուս․տարիներին Երևանի Պետական Կոնսերվատորիայի Միջազգային բաժնում դասավանդում է հայոց լեզու։
Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտին որպես դասախոս միացել է 2026 թվականին։ Դասավանդում է "Պարսկերեն" առարկան։
Ֆայլեր