team

Գևորգ Ասատրյան

Դասախոս

Նկարագիր

Ծնվել է 1955 թվականի օգոստոսի 23-ին: 1982-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է ՀՀ տարբեր թերթերում, ամսագրերում, ՀՀ հեռուստառադիոյի պետական կոմիտեում՝ Հասարակական-քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր: 1998 թվականից ծառայության է անցել ՀՀ Պն Լրատվական վարչությունում՝ բաժնի պետ, «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխ. խմբագրի տեղակալ: Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» (երեք աստիճան) մեդալներով: Ունի փոխգնդապետի զինվորական կոչում:
Ծառայությանը զուգահեռ դասավանդել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում և զբաղվել գիտագրական աշխատանքով: Մշակել-թարգմանել է «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» ծավալուն հատորը, տպագրել միջնադարյան գրական հայտնի հուշարձան «Քալիլա և Դիմնայի» առակները: Իր թարգմանությամբ առաջին անգամ հայերեն են հրատարակվել իրանցի հայտնի արձակագիրներ Զոյա Փիրզադի (երկու հատուր), Ֆարիբա Վաֆիի (երկու հատոր), Ֆարհադ Հասանզադեի, մի շարք անվանի դրամատուրգների (Մ. Չարմշիր, Ա. Աբեդի, Ա. Նադերի, Ղ. Սադեղի և այլն) և մանկագիրների ստեղծագործությունները: Գևորգ Ասատրյանի աշխատանքները տեղ են գտել նաև ՀՀ հանրակրթական դպրոցի 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների դասագրքերում և ընթերցարաններում:
Գրական գործունեության համար արժանացել է Իրանի նախագահի (2012 թ.), Իրանի գրողների միության («Սիրված թարգմանիչ», 2017թ.) և Հայաստանի գրողների միության («Կանթեղ», 2020թ) մրցանակներին:
Տպագրության փուլում են ճանաչված արձակագիրներ Աբաս Ջահանգիրյանի «Հրեշի ստվերը», Ֆարհադ Հասանզադեի «Մեղեդի երկուշաբթի օրերի համար» վեպերը և անմահ Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի հայերեն ամբողջական արձակ վերապատմումը:


 

Գիտական հետաքրքրություններ

  • Իրանական դասական գրականություն
  • Իրանական ժամանակակից գրականութուն

Ֆայլեր