team

Աննիկա Թյորնե

դոցենտ

Նկարագիր

Աննիկա Թյորնեն (Annika Törne) թեկնածուական աստիճան է ստացել Բազելի համալսարանում (Շվեյցարիա)՝ Մերձավոր և Միջին Արևելքի հետազոտությունների ոլորտում, իր այն աշխատանքի համար, որը նվիրված է հեգեմոնիկ դիսկուրսներին ու նարատիվներին, զազախոս ալևիների և Դերսիմի (Թուրքիայի արևելքում գտնվող մշակութային առումով ինքնատիպ և բազմազան լեռնային տարածաշրջան) հայերի սերունդների հիշողությանը:

Նրա գիտական հետաքրքրությունները կենտրոնացած են հիշողության հետազոտությունների (memory studies) վրա, մասնավորապես՝ 20-րդ դարից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածում բանավոր ավանդույթի և գիտելիքի միջսերնդային փոխանցման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոքրամասնությունների ձևավորման (մինորիտիզացիա) գործընթացներին, միգրացիային, նարատիվային ինքնությանը, ինքնակենսագրական պատումներին, առասպելապատումներին, ինչպես նաև սոցիալական և տարածական արդարությանը:

Աննիկա Թյորնեն «Iran & the Caucasus» (Brill: Լեյդեն-Բոստոն) ամսագրի խմբագրական թիմի անդամ է, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի (AIEA), Հայագիտական ուսումնասիրությունների ընկերության (S.E.A.) և Իրանական հասարակությունների հետազոտման ասոցիացիայի անդամ: Նա լայնորեն տպագրվում է միջազգային գրախոսվող ամսագրերում, ինչպիսիք են՝ «Iran & the Caucasus», «European Journal of Turkish Studies», «Holocaust and Genocide Studies», «Review of Middle East Studies» և «Études Arméniennes Contemporaines»:

Ֆայլեր