team

Ալեն Հայրապետյանց

Դասախոս

Նկարագիր

Ալեն Հայրապետյանցը իրանական բանասիրության մասնագետ է, ով ներկայումս դասախոսում է Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում: Նրա ակադեմիական պրոֆիլը բնութագրվում է ստուգաբանության, պատմական իմաստաբանության  և համեմատական առասպելաբանության հանդեպ խորը հետաքրքրությամբ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով իրանական աշխարհի, Հին Մերձավոր Արևելքի, Կովկասի և ավելի լայն՝ հնդեվրոպական տիրույթի միջմշակութային կապերի վրա:

Կրթություն

Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, Իրանագիտության ամբիոն

  • Բակալավրի կրթական աստիճան (2015-2019թթ.)

  • Մագիստրոսի կրթական աստիճան (2020-2022թթ.)

Մասնագիտական գործունեություն

  • Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կցորդի օգնական, թարգմանիչ և բովանդակություն ստեղծող (content writer) ԻԻՀ մշակույթի կենտրոնում (2023թ. նոյեմբերից մինչ օրս)

  • Քննությունների վերահսկող Բրիտանական խորհրդում (British Council) (2024թ. մարտից մինչև 2025թ. փետրվար)

  • Հաճախորդների աջակցման մասնագետ (պարսկերենի գծով) (2018թ. մինչև 2024թ. մայիս)

Լեզուների տիրապետում

  • Գերազանց՝ հայերեն, ռուսերեն, պարսկերեն

  • Միջին՝ անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, օսերեն

  • Սկսնակ՝ արաբերեն, ֆրանսերեն

Հրապարակումների ցուցակ

  • (2021) "Իրանի զրադաշտականների լեզվի որոշ բառապաշարային միավորների շուրջ"։ Արևելագիտության հարցեր, 19, էջ 145-156
  • (2022) "Նորագյուտ DNF արձանագրության խորհրդավոր բանաձևի մեկնությունը՝ "Օրհնությու՞ն, թե՞ խորհուրդ"։ Արևելագիտության հարցեր, 21, էջ 98-110։
  • Hayrapetyants, A. (2024). Missionaries in Persia: Cultural Diversity and Competing Norms in Global Catholicism, by Christian Windler. Iran and the Caucasus, 28(4-5), 516-517. https://doi.org/10.1163/1573384X-02804017
  • Hayrapetyants, A. (2024), “Nokātī čand darbāre-ye bāvarhā-ye āryāyī, āyīn-e zartošt va ‘aqāyed-e dīnī-ye sakāhā”, Pažuhešhā-ye Zabānī-Adabī-ye Qafqāz va Kaspīn, Vol. 11: 53-61.
  • Hayrapetyants, A. (2024), “A Short Commentary On The Phonetic Status Of /Xw/ In Early Judeo- Persian Text "Tafsīr Of Ezekiel"”, Международная Восемнадцатая Годичная Научная Конференция, 197-202.
  • Айрапетянц, А. (2025), “Ossetica I: Заметки о некоторых словах осетинского языка”, Pažuhešhā-ye Zabānī-Adabī-ye Qafqāz va Kaspīn, Vol. 12: 27-39.
  • Айрапетянц, А. (2025), “Армяно-Осетинские языковые связи: состояние изучения вопроса”, Caucaso-Caspica X: 65-72.
  • Айрапетянц А. А. Еще раз об этимологии мифонима «Сослан», NARTAMONGÆ. 2025. Vol. XX. С. 276–285.
  • Hayrapetiants, A. (2025). Sanctity, Gender and Authority in Medieval Caucasia, by Nikoloz Aleksidze. Iran and the Caucasus, 29(2), 229-231. https://doi.org/10.1163/1573384X-02902009
  • Асатрян Г.С., Айрапетянц А.А. Талышский язык по обе стороны Аракса // Социолингвистика. 2025. No 2 (22). С.64–84. DOI: 10.37892/2713-2951-2-22-64-84

Ֆայլեր