ՄագիստրատուրաԹյուրքագիտություն
Թյուրքագիտությունը հումանիտար գիտությունների առանձին ճյուղ է, որն ուսումնասիրում է թյուրքալեզու ժողովուրդների լեզուները, գրականությունը, պատմությունը, բանահյուսությունը, կրոնները, ազգագրությունը, հոգևոր և նյութական մշակույթը:
Թյուրքալեզու ժողովուրդների բնակեցման աշխարհագրությունն այսօր ընդգրկում է Յակուտիայից մինչև Կիպրոս, Չինաստանից մինչև Մերձավոր Արևելք ընկած տարածքները: 
Հայաստանում թյուրքագիտական հետազոտությունների հիմնական թիրախը ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, այնպես էլ անկախությունից հետո եղել է Օսմանյան կայսրության պատմության ու գրականության, օսմաներենի, ժամանակակից թուրքերենի, Թուրքիայի պատմության նորագույն շրջանի ուսումնասիրումը, ինչը, բնական է, պայմանավորված է հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմության, Հայոց Ցեղասպանության պատճառների ու հետևանքների քննության, պատմական արդարության ճանաչման և  պահանջատիրությանը հետամուտ լինելու մտայնությամբ:
Հայաստանի Հանրապետության՝ միջազգային կառույցներին անդամակցության, դրանց շրջանակներում լիարժեք գործունության ծավալման առաջնահերթությունները, Արևմուտքի երկրների, ինչպես  նաև Արևելքի թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, այսօր առաջ են բերում թյուրքագիտության զարգացման նոր պահանջներ, որոնք, բնականաբար, ենթադրում են այդ երկրների ժողովուրդների լեզուների, պատմության, մշակույթների, քաղաքական ու տնտեսական կյանքի, միջազգային հարաբերությունների իմացության անհրաժեշտություն: Այս առումով կարևորվում է հատկապես ադրբեջանագիտությանն ու ադրբեջաներենին առնչվող խնդիրների խոր ուսումնասիրումը՝ադրբեջաներենին հավուր պատշաճի տիրապետումը:
 Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին զուգահեռ կարևորվում է այդ հարցի իրավական կողմերի ուսումնասիրումը և միջազգային իրավունքի գիտակ մասնագետների պատրաստումը:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը, ըստ այդմ, ընդլայնում է «Թյուրքագիտություն» մասնագիտության շրջանակները ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում:
 
Մագիստրատուրայում Արևելագիտության ինստիտուտի մշակած հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում է թյուրքագիտության մագիստրոսական ծրագիրն անցկացնել երկու սկզբունքի համաձայն.
  1. Թյուրքագիտության՝ որպես արևելագիտության առանձին ճյուղի ուսումնասիրման շարունակականության ապահովում համապատասխան առարկաների դասավանդմամբ և մագիստրոսական աշխատանքների պատրաստմամբ, այն է՝
  • Մասնագիտական լեզուների խորացված, համեմատական ուսումնասիրություն:
  • Աղբյուրագիտություն և սկզբնաղբյուրներով աշխատելու հմտությունների զարգացում:
  • Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների պատմության հին և ժամանակակից շրջանների, ազգագրության, գրականության, ներքաղաքական կյանքի և միջազգային խնդիրների վերլուծական քննության ուսումնասիրության մեթոդաբանություն:
  1. Միջդիսցիպլինար հայեցակարգի համաձայն՝ ըստ ուսանողի նախասիրության.
  • Մասնագիտական լեզվի խորացված ուսուցում ինչպես զրոյական մակարդակից, այնպես էլ լեզվական հմտությունների խորացում՝ քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հասկացությունների և տերմինաբանության մատուցմամբ:
  • Միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, տնտեսագիտության, քաղաքագիտության առանցքային խնդիրների ուսումնասիրում՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի առանձնահատկությունների:
  • Մասնագիտական առանցքային առարկաների մատուցում՝ ըստ երկրի կամ տարածաշրջանի քաղաքական, իրավական, տնտեսական և միջազգային հարաբերությունների առանձնահատկությունների:
 
Նորություններ
Conf/CfP - Cultural and Biological Anthropology of the Caucasian and Near Eastern Populations, 4-6 October, 2019, Institute of Oriental Studies, Russian-Armenian University, Yerevan, Armenia
1104/19
Anthropology, Armenian Studies, Art History, Biology, Caucasian Studies, Culture, Heritage Studies, Iranian Studies, Languages, Literature, Middle Eastern Studies Event Date: October 04, 2019 - October 06, 2019
Մենք տոնում ենք Հինդիի համաշխարհային օրը
2703/19
Մենք տոնում ենք Հինդիի համաշխարհային օրը
Հինդիի համաշխարհային օրը ՀՌՀ-ում
2703/19
Հինդիի համաշխարհային օրը ՀՌՀ-ում
Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտուրայի 2019-2020թթ. ընդունելության քննությունների հարցաշարերը
2703/19
Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտուրայի 2019-2020թթ. ընդունելության քննությունների հարցաշարերը
Фотовыставка
2703/19
Фотовыставка "Золото на голубом: Афганские портреты"
НОВОЕ ВОСТОКОВЕДЧЕСКОЕ ПРОСТРАНСТВО
2703/19
НОВОЕ ВОСТОКОВЕДЧЕСКОЕ ПРОСТРАНСТВО
CALL FOR PAPERS AND PANELS: The Scholarly Association for International Studies of Afghanistan
0903/19
The Scholarly Association for International Studies of Afghanistan (Consociatio Eruditorum Studiis Afganologicis Internationalibus - CESAI)
Объявляется прием статей в четвертый выпуск cерии CAUCASO-CASPICA
0903/19
CAUCASO-CASPICA-IV: Труды Института Востоковедения Российско-Армянского Университета, Ереван.
Հայ-Ռուսական Համալսարանի ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ և Աֆղանստանի Ուսումնասիրության Համաշխարհային Ընկերակցությունը (CESAI) հունիսի 26-ից 28-ը Երևանում կազմակերպում են հետխորհրդային տարածքում առաջին միջազգային աֆղանագիտական համաժողովը
0402/19
Հայ-Ռուսական Համալսարանի ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ և Աֆղանստանի Ուսումնասիրության Համաշխարհային Ընկերակցությունը (CESAI) հունիսի 26-ից 28-ը Երևանում կազմակերպում են հետխորհրդային տարածքում առաջին միջազգային աֆղանագիտական համաժողովը
HISTORICAL AND CULTURAL RELATIONS BETWEEN IRAN AND THE CAUCASUS
3011/18
Historical and Cultural Relations between Iran and the Caucasus