ՄագիստրատուրաՀնդկագիտության ծրագիր
Հինդի
Դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Դևանագրիի այբուբենը, հինդիի հնչյունական, քերականական, բառապաշարային համակարգը, որի արդյունքում կկարողանան կարդալ, գրել և հաղորդակցվել հինդիով՝ միաժամանակ ծանոթանալով հնդկական մշակույթին, սովորույթներին, գրականությանը:
Սանսկրիտ
Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է սանսկրիտի հնչյունական, բառապաշարային քերականական համակարգը, որի արդյունքում ուսանողները կկարողանան կարդալ և վերլուծել սանսկրիտով տեքստեր: Ինչպես նաև դասընթացը նախատեսում է Մահաբհարատայից և Բհագավատգիտայից, հնդկական փիլիսոփայական տեքստերի, ինչպիսիք են Յոգասուտրան, Բուդդայական սուտրաները, և Հիտոփադեշայի պատմություններից հատվածների ընթերցում:
Պարսկերեն
Այս դասընթացի ընթացքում ուսանողները ուսումնասիրելու են պարսկերենի ողջ քերականական համակարգը, բառապաշարը, որի արդյունքում նրանք  ձեռք են բերելու պարսկերենով ազատ գրելու և հաղորդակցվելու հմտություններ՝ ներառյալ գեղարվեստական, քաղաքական, տնտեսական, կրոնական, գիտական և այլ ոլորտերում:
Հնդարիական լեզվաբանության հիմնահարցեր
Լեզվաբանները  սովորաբար բաժանում են հնդարիական լեզուները երեք մասի՝ հին, միջին և նոր (ժամանակակից): Այս դասընթացն ուսումնասիրելու է այս բաժանումները, հնդարիական լեզուների առանձնահատկությունները:
Հին հնդկական գրականության պատմություն
Դասընթացը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնել հին հնդկական հարուստ գրական ավանդույթին: Այս գրականության մեծ մասը գրված է սանսկրիտով: Ուսանողները կուսումնասիրեն հիմնականում վեդայական հիմները:
Հնդկական գրականության հիմնահարցեր
Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն հյուսիսային Հնդկաստանի գրականությունը, Թամիլյան և բուդդայական գրականությունը, ինչպես նաև սանսկրիտի և եվրոպական գրականության ազդեցությունը հնդկական գրականության վրա:
Հնդկաստանի պարսկալեզու գրականություն
Հնդկաստանի պարսկալեզու գրականությունը շատ քիչ է ուսումնասիրված, քանի որ հնդկական գրադարաններում պահպանվող ձեռագրերը դժվարհասանելի են: Շատ քիչ հետազոտություններ կան իրանական գրականության այս ոլորտի շուրջ: 
Դասընթացը նպատակ ունի ծանոթացնել ուսանողներին Հնդկաստանի պարսկալեզու գականության ժանրերի, ակունքների հետ:
Հնդկագիտության տեսական հարցեր
Դասընթացը հնդկագիտության տարբեր ուղղությունների ներածական ակնարկ է՝ ներառեով Հարավային Ասիայի լեզուներն (սանսկրիտ, պալի, պրակրիտ) ու գրականությունը, հիմնական կրոնները (հինդուիզմ, բուդդիզմ, ջայինիզմ) և այլն:
Հնդկաստանի պատմության հիմնահարցեր
Այս դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է Հնդկաստանի պատմությունը՝ հին քաղաքակրթությունից սկսած մինչև այսօր՝ ծանոթացնելով ուսանողներին Հնդկաստանի պատմության հիմնական աղբյուրների, պատմագրության հետ:
Դարդյան և նուրիստանյան ժողովուրդներ
Չնայած դարդյան և նուրիստանյան լեզուներն առանձին են դասակարգվում, նրանք ունեն շատ կառուցվածքային և բառապաշարային նմանություններ: Դրանք ունեն ընդհանուր ծագում և խոսվում են Հինդուկուշի շրջանում: Դարդյան լեզուներով խոսողների թիվը հասնում է չորս միլիոնի, իսկ նուրիստանյան լեզուներով խոսողների թիվը՝ 150 հազարի: Նրանք  ապրում են Հյուսիսային Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի գյուղական շրջաններում:
Հնդկաստանի էթնոդեմոգրաֆիայի հիմնահարցեր
Այս դասընթացը Հնդկաստանի ազգաբնակչության դեմոգրաֆիական պատկերի ուսումնասիրություն է, որը հենվում է սոցիալական և տնտեսական հարցերի նկարագրության վրա:
Հնդկական ազգագրության հիմնահարցեր
Վերջին տարիների ընթացքում  մարդաբանները հսկայական դաշտային աշխատանք են կատարել Հնդկաստանում: Այս դասընթացը մարդաբանների կողմից իրենց ազգագրական ուսումնասիրությունների հիմքում առաջ քաշված ընդհանուր տեսական մոտեցումների ակնարկ է:
Հնդկական թերակղզու էթնոքաղաքական հակասությունները
Դասընթացի ընթացքում քննարկվելու են երեք էթնոկրոնական հակասություններ, որոնցից երկուսը տեղի են ուենցել Ասսամի և Փունջաբի տարածքում, իսկ երրորդը հայտնի է հինդու-մուսուլմանական կոնֆլիկտ անունով:
Հնդկաստանի կրոնների և առասպելաբանության պատմություն
Հնդկաստանում են ստեղծվել աշխարհի առասպելներից և պատմություններից շատերը՝ աստվածների, հերոսների, արքաների մասին: Այս դասընթացի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Պուրանաների պատմությունները, հինդուիզմի աստվածությունների մասին առասպելները, այս տեքստերի և ավելի վաղ շրջանի վեդաների և հնդկական էպիկական պատմությունների միջև եղած կապը:
Հնդկաստանի զրադաշտականները
Անտիկ ժամանակներում զրադաշտականությունը համարվում էր աշխարհի ամնեամեծ կրոններից: Այս  դասընթացը կուսումնասիրի զրադաշտականության պատմությունը հին ժամանակներից մինչև այսօր: Չնայած այսօր զրադաշտականները փոքր համայնք են կազմում  Կենտրոնական Իրանում և Արևմտյան Հնդկաստանում, սակայն այն Աքեմենյանների և Սասանյանների պաշտոնական կրոնն էր և իր ազդեցությունն է ունեցել իսլամի, քրիստոնեության, հուդայականության վրա:
Իսլամը Հնդկաստանում
Իսլամը հետևորդների թվով Հնդկաստանի երկրորդ կրոնն է և տարածվել է Հնդկաստանի արևմտյան շրջանում արաբ նվաճողների շնորհիվ՝ 7-րդ դարում: Դասընթացի ընթացքում նախատեսվում է ուսումնասիրել Հնդկաստանում իսլամի վաղ շրջանի պատմությունը, Իսլամի քաղաքական պատմությունը, իսլամական մշակույթը:
Հնդկական մշակույթի հիմնահարցեր
Հնդկաստանի մշակույթն առանձնանում է իր բազմաբնույթ լինելով և սինկրետիզմով: Իր ողջ պատմության ընթացքում Հնդկաստանը կարողացել է պահպանել մշակութային ավանդույթները: Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է Հնդկաստանի մշակույթը հին ժամանակներից մինչև այսօր՝ ներառյալ ճարտարպետությունը, երաժշտությունն ու պարերը, թատրոնն ու կինոն, գրականությունը, խոհանոցը, ավանդական հագուստը, պետական տոները:
Ժողովրդական բժշկությունը հնդկական ավանդական մշակույթի մաս
Այս դասընթացը ուսումնասիրելու է Հնդկաստանի ավանդական բժշկությունը, որը համարվում է Հնդկաստանի հարուստ և հին փիլիսոփայական ավանդույթներից՝ կենտրոնանալով Այուրվեդայի, Յոգայի, Ունանիի, Սիդդհայի համակարգերի և Ութթարխանդի և Հիմաչալի նահանգների էթնիկ ավանդական բժշկության վրա:
Հնդկական փիլիսոփայության հիմնահարցեր
Այս դասընթացը Հնդկաստանի հիմնական փիլիսոփայական ուղղությունների թեմատիկ ներածություն է` ներառյալ հին Հնդկաստանի, Ուպանիշադների, բրահմաների, Արտհաշաստրայի, ուղղափառ դպրոցների, միջնադարի, հինդուիստական և նոր շրջանի փիլիսոփայությունը:
Հնդկաստանի ժողովուրդների գենետիկայի և մարդաբանության հիմնահարցեր
Հնդկական թերակղզում ապրող մեկ միլիարդ ժողովուրդների ծագումը երկար քննարկումների առարկա է միշտ եղել: Հնդկաստանի գենետիկ կառուցվածքը ներգաղթի ալիքների շնորհիվ բազմապատկեր է դարձել: Այս ալիքներից ամենավերջինը Արևմտյան Եվրասիայից հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդների ներգաղթն էր, որոնք տարածվեցին ամբողջ թերակղզով մեկ՝  միախառնվելով տեղաբնիկ դրավիդյան ժողովուրդների հետ՝ հետագայում ձևավորելով Հնդկաստանի կաստայական համակարգը, իրենց դասելով ամենավերևում:
Հնդկական թերակղզու ինտեգրացիոն գործընթացները
Դասընթացը ուսումնասիրելու է Հնդկաստանի ինտեգրման գործընթացը, որը սկսվել է 1947թ.-ին՝ միավորելով տարբեր աշխարհագրական, տնտեսական, էթնիկ, լեզվական և կրոնական ծագում ունեցող ժողովուրդների՝ քաղաքական ընտրարշավների, ճկուն դիվանագիտության և ռազմական կոնֆլիկտների միջոցով:
Հնդկաստանը միջազգային հարաբերություններում
Դասընթացը նպատակ ունի ուսումնասիրել Հնդկաստանի դերը միջազգային հարաբերություններում, Հնդկաստանի քաղաքական համակարգը, սահմանադրությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը:
Հնդկաստանի տնտեսության հիմնահարցեր
Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն Հնդկաստանի տնտեսության հետևյալ կողմերը. Նախագծման և զարգացման պատմությունը, ֆինանսները, աղքատությունը, գործազրկությունն ու մարդկային զարգացումը, գյուղատնտեսությունը, գյուղական ծրագրերի զարգացումը, ուրբանիզացիան և գաղթը, արդյունաբերությունը, աշխատանքը, արտաքին առևտուրը, բանկային հարաբերությունները, գնաճը և այլն:
Հայ-հնդկական հարաբերությունների պատմություն
Դասընթացի ընթացքում կուսումնասիրվի հայերի ու հնդիկների դարավոր տնտեսական, մշակութային և գիտական փոխհարաբերությունները, որոնք արտացոլված են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում պահպանվող բազմաթիվ ձեռագրերում:  
Ճանաչողության մեթոդոլոգիա
Դասընթացը կվերլուծի, թե ինչպես նախագծել ճանաչողական գիտության վարքագծային ուսումնասիրությունը, ինչպես պետք է ընտրել ճիշտ հետազոտական մեթոդներ և ինչպես ձեռք բերել էմպիրիկ ուսումնասիրությունների քննադական գնահատման հմտություններ: Ինչպես նաև կբարելավվեն բանավոր և գրավոր ելույթներով հանդես գալու հմտությունները: Ինչպե՞ս պետք է գրել հոդված, աբստրակտ, բուն նյութ, եզրակացություն: Ի՞նչ պետք է հաշվի առնել հետազոտական աշխատանքներ կազմելիս, ինչպե՞ս դիմել գիտաժողովների, ի՞նչպես պատրաստել գիտաժողովի ելույթները և այլն:
Երկրագիտության մեթոդաբանություն և պատմություն
Այս դասընթացը կօգնի ուսանողներին կազմել հետազոտության թեմաներ, տեսական խնդիրները կիրառել հետազոտական աշխատանքների մեջ: Ինչպե՞ս վարվել, որպեսզի մեր գաղափարները գործեն: Ինչպե՞ս կազմել սեփական նախագծերը: Ինչպե՞ս կապ ստեղծել տեսությունների և գործնական հետազոտությունների միջև:
 
 
 
 
Նորություններ
Подписан договор о сотрудничестве между Институтом востоковедения РАУ и Университетом исламских исследований.
2301/18
Подписан договор о сотрудничестве между Институтом востоковедения РАУ и Университетом исламских исследований. Тегеран, 22.01.2017
در دیدار پروفسور آساطوریان با معاون رئیس جمهور تاکید شد: روابط علمی و فرهنگی ایران و ارمنستان گسترش می یابد/ با همکاری دانشگاه گیلان همایش” ایران و قفقاز، تقاطع فرهنگ و تمدن” برگزار می شود
2001/18
در دیدار پروفسور آساطوریان با معاون رئیس جمهور تاکید شد: روابط علمی و فرهنگی ایران و ارمنستان گسترش می یابد/ با همکاری دانشگاه گیلان همایش” ایران و قفقاز، تقاطع فرهنگ و تمدن” برگزار می شود
Кто такие азербайджанцы Ирана и сколько их?
1901/18
Кто такие азербайджанцы Ирана и сколько их?
Իրանի հետ մեր առկա և ծրագրվող հարաբերություններն ունեն հեռու տեսլական և առաջիկա 100-200 տարվա մեջ չեն փոփոխվելու.
1901/18
Իրանի հետ մեր առկա և ծրագրվող հարաբերություններն ունեն հեռու տեսլական և առաջիկա 100-200 տարվա մեջ չեն փոփոխվելու.
پروفسور آساطوریان در آیین نکوداشت مدیر نشر گیلکان : جکتاجی رستمی است که برای زنده ماندن هویت قومی یک تنه نبرد کرد
1901/18
پروفسور آساطوریان در آیین نکوداشت مدیر نشر گیلکان : جکتاجی رستمی است که برای زنده ماندن هویت قومی یک تنه نبرد کرد
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադբահար Նոուբախթի հետ
1901/18
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում գտնվող Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադբահար Նոուբախթի հետ։
"نخستین همایش بین‌المللی "پیوندهای تاریخی و فرهنگی ایران و قفقاز
0301/18
Call for Papers: HISTORICAL AND CULTURAL RELATIONS BETWEEN IRAN AND THE CAUCASUS
2912/17
HISTORICAL AND CULTURAL RELATIONS BETWEEN IRAN AND THE CAUCASUS
Anatolia-the Caucasus-Iran: Ethnic and Linguistic Contacts
2512/17
Anatolia-the Caucasus-Iran: Ethnic and Linguistic Contacts
ANATOLIA-THE CAUCASUS-IRAN: ETHNIC AND LINGUISTIC CONTACTS
2312/17
ANATOLIA-THE CAUCASUS-IRAN: ETHNIC AND LINGUISTIC CONTACTS