ԲակալավրիատԹյուրքագիտություն
Թյուրքագիտությունը հումանիտար գիտությունների առանձին ճյուղ է, որն ուսումնասիրում է թյուրքալեզու ժողովուրդների լեզուները, գրականությունը, պատմությունը, բանահյուսությունը, կրոնները, ազգագրությունը, հոգևոր և նյութական մշակույթը:
Թյուրքալեզու ժողովուրդների բնակեցման աշխարհագրությունն այսօր ընդգրկում է Յակուտիայից մինչև Կիպրոս, Չինաստանից մինչև Մերձավոր Արևելք ընկած տարածքները: 
Հայաստանում թյուրքագիտական հետազոտությունների հիմնական թիրախը ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, այնպես էլ անկախությունից հետո եղել է Օսմանյան կայսրության պատմության ու գրականության, օսմաներենի, ժամանակակից թուրքերենի, Թուրքիայի պատմության նորագույն շրջանի ուսումնասիրումը, ինչը, բնական է, պայմանավորված է հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմության, Հայոց Ցեղասպանության պատճառների ու հետևանքների քննության, պատմական արդարության ճանաչման և  պահանջատիրությանը հետամուտ լինելու մտայնությամբ:
Հայաստանի Հանրապետության՝ միջազգային կառույցներին անդամակցության, դրանց շրջանակներում լիարժեք գործունության ծավալման առաջնահերթությունները, Արևմուտքի երկրների, ինչպես  նաև Արևելքի թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, այսօր առաջ են բերում թյուրքագիտության զարգացման նոր պահանջներ, որոնք, բնականաբար, ենթադրում են այդ երկրների ժողովուրդների լեզուների, պատմության, մշակույթների, քաղաքական ու տնտեսական կյանքի, միջազգային հարաբերությունների իմացության անհրաժեշտություն: Այս առումով կարևորվում է հատկապես ադրբեջանագիտությանն ու ադրբեջաներենին առնչվող խնդիրների խոր ուսումնասիրումը՝ադրբեջաներենին հավուր պատշաճի տիրապետումը:
 Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին զուգահեռ կարևորվում է այդ հարցի իրավական կողմերի ուսումնասիրումը և միջազգային իրավունքի գիտակ մասնագետների պատրաստումը:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը, ըստ այդմ, ընդլայնում է «Թյուրքագիտություն» մասնագիտության շրջանակները ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում:
Բակալավրիատի ծրագրի շրջանակներում մեր Ինստիտուտի առաջնահերթություններից է զարգացնել ուսանողի համադրական, վերլուծական մտածողության կարողությունները:
Ուսանողներին մատուցվում են հումանիտար և հասարակագիտական ոլորտների բազային գիտելիքներ՝ լեզվաբանություն, մշակութաբանություն, կրոնագիտություն, իրավագիտություն, տնտեսագիտություն՝ երկու արևմտյան լեզվի՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ:
Բակալավրիատում ուսումնասիրվում են ժողովրդակազմության առանձնահատկություններն ու գործընթացները թյուրքալեզու հանրույթների ծագման և տարածման համատեքստում, նրանց պատմությունը, թյուրքական լեզուների առանձնահատկությունները, գրերի առաջացման պատմությունը, գրականությունը, բանահյուսությունը: Ուսանողներն ի մոտո ծանոթանում են Օսմանյան կայսրության, ժամանակակից Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների պատմությանը, նրանց ներքին և արտաքին քաղաքական կյանքի առանձնահատկություններին:
Որպես մասնագիտական հիմնական լեզուներ՝ դասավանդվում են թուրքերենը և ադրբեջաներենը: Կամընտրական առարկաներից ուսանողը կարող է իր ընտրությամբ սովորել օսմաներեն և արաբերեն:
Նորություններ
Наш преподаватель к.ф.н. Арора Сантош Кумари представляла Институт востоковедения РАУ на 16-м международном фестивале Весак, проходившем во Вьетнаме с 12 по 14 мая
2305/19
Наш преподаватель к.ф.н. Арора Сантош Кумари представляла Институт востоковедения РАУ на 16-м международном фестивале Весак, проходившем во Вьетнаме с 12 по 14 мая
Курс лекций Г. С. Асатряна в Департаменте востоковедения НИУ ВШЭ
2205/19
Курс лекций Г. С. Асатряна в Департаменте востоковедения НИУ ВШЭ
ОТРИЦАНИЕ ГЕНОЦИДОВ ПРОВОЦИРУЕТ ИХ ПОВТОРЕНИЕ
0305/19
ОТРИЦАНИЕ ГЕНОЦИДОВ ПРОВОЦИРУЕТ ИХ ПОВТОРЕНИЕ
Круглый стол
0305/19
Круглый стол "Геноциды и Геноцидальная политика:Ближний Восток,Афганистан,Закавказье" в РАУ
ГЕНОЦИДЫ И ГЕНОЦИДАЛЬНАЯ ПОЛИТИКА: БЛИЖНИЙ ВОСТОК, АФГАНИСТАН, ЗАКАВКАЗЬЕ
2504/19
ГЕНОЦИДЫ И ГЕНОЦИДАЛЬНАЯ ПОЛИТИКА: БЛИЖНИЙ ВОСТОК, АФГАНИСТАН, ЗАКАВКАЗЬЕ
Conf/CfP - Cultural and Biological Anthropology of the Caucasian and Near Eastern Populations, 4-6 October, 2019, Institute of Oriental Studies, Russian-Armenian University, Yerevan, Armenia
1104/19
Anthropology, Armenian Studies, Art History, Biology, Caucasian Studies, Culture, Heritage Studies, Iranian Studies, Languages, Literature, Middle Eastern Studies Event Date: October 04, 2019 - October 06, 2019
Հայկական լրատվամիջոցների անդրադարձը Հինդիի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը
2703/19
Հայկական լրատվամիջոցների անդրադարձը Հինդիի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը
Մենք տոնում ենք Հինդիի համաշխարհային օրը
2703/19
Մենք տոնում ենք Հինդիի համաշխարհային օրը
Հինդիի համաշխարհային օրը ՀՌՀ-ում
2703/19
Հինդիի համաշխարհային օրը ՀՌՀ-ում
Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտուրայի 2019-2020թթ. ընդունելության քննությունների հարցաշարերը
2703/19
Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտուրայի 2019-2020թթ. ընդունելության քննությունների հարցաշարերը