ԲակալավրիատՔննությունները
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն ընդունելության միասնական քննություններ:
Ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն):
Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաներից:
Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են:
Տվյալ ուսումնական տարում դիմորդներն ընդունելության քննությունները կարող են հանձնել միայն մեկ անգամ:
Միասնական քննության դիմում-հայտերը լրացնելը, ընդունելը և մուտքագրելը`
1) դիմորդը միասնական քննությանը մասնակցելու համար լրացնում է միասնական քննության դիմում-հայտ (այսուհետ` քննության դիմում-հայտ), իսկ քննության դիմում-հայտը փոփոխելու, ճշգրտելու և հաստատելու համար լրացնում է ցուցակ: Քննության դիմում-հայտի և ցուցակի ձևերը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.
2) գնահատման և թեստավորման կենտրոնը առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են քննության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.
3) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, գնահատման և թեստավորման կենտրոնից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.
4) դպրոցը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից ու գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում և դիմորդներին է տրամադրում քննությունների դիմում-հայտերը.
5) դիմորդը քննության դիմում-հայտին կցում է անձնագրի, դրա բացակայության դեպքում՝ ծննդյան վկայականի պատճենը, մեկ լուսանկար (3x4 սմ չափսի), յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան հաշվի համարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագիրը և ներկայացնում դպրոցի տնօրենին.
6) դպրոցի տնօրենն ստուգում է դիմորդի կողմից քննության դիմում-հայտի ճիշտ լրացված լինելը, պահանջվող փաստաթղթերի առկայությունը և դիմորդին տալիս է ստացական.
7) նախորդ տարիների շրջանավարտների քննությունների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.
8) նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ հանձնում են իրենց բնակության վայրը (համայնք, մարզ) ընդգրկող քննական կենտրոնում.
9) միասնական, կենտրոնացված քննությունները հայտագրվում են հետևյալ եղանակով`
ա. էլեկտրոնային փոստ ունեցող դպրոցը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում էլեկտրոնային կապով,
բ. էլեկտրոնային փոստ չունեցող դպրոցի տնօրենը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում տարածաշրջանի` այդ նպատակով առանձնացված դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով.
10) դպրոցը քննության դիմում-հայտերը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, քննությանը մասնակցելու վճարի անդորրագիրը, անհրաժեշտության դեպքում՝ նաև դիմորդների տվյալներով էլեկտրոնային կրիչները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով.
11) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների դիմում-հայտերի ընդունումն սկսվում է տվյալ տարվա փետրվարի 1-ից և ավարտվում տվյալ տարվա մարտի 15-ին.
12) դիմորդի մասին մուտքագրված տվյալների համապատասխանությունը հաստատելու, ճշգրտում, փոփոխություն կատարելու և քննության մասնակիցների ցուցակը վերահաստատելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մարտի 30-ը լիազոր մարմնի աշխատակազմերի միջոցով տվյալներն ուղարկում է դպրոց:
Քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`
1) դիմորդը քննության դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնել՝ մինչև տվյալ տարվա ապրիլի 10-ը.
2) քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելու համար դիմորդը դիմում է դպրոցի տնօրենին և համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը ճշգրտված, փոփոխված ցուցակները կամ քննության դիմում-հայտերը կնքում և մինչև ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոն.
3) գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդների փոփոխված և քննության նոր դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում (այսուհետ` բազա) կատարում է համապատասխան փոփոխություններ.
4) քննության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստում է դիմորդների ցուցակները ըստ քննական առարկաների և կենտրոնների.
5) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են անցաթղթեր, որոնք գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը ուղարկում է դպրոցներ.
6) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, մարզը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.
7) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղ լրացրել է քննության դիմում-հայտ: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:
Նորություններ
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում կայացավ մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի հարցազրույցը
2908/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
1807/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտը հայտարարում է բակալավրիատի հավելյալ ընդունելութուն Իրանագիտություն և Թյուրքագիտություն ուղղություններով
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
2706/17
Հայ-Ռուսական Համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունը
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
0806/17
Հայ-Ռուսական Համալսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի ընդունելության դիմորդների հարցազրույցը
НАРОД ЗАЗА: ИЗ НЕБЫТИЯ В ГУЩУ СОБЫТИЙ
0706/17
Բանակցություններ Հայ-Ռուսական Համալսարանում Գիլանի Պետական Համալսարանի պատվիրակության հետ
0706/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում
0606/17
Մեր ինստիտուտի ասպիրանտը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն
2205/17
Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն "Ազգագրություն" և "Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն" ուղղություններով
ВЕЧЕР ПОЭЗИИ ОМАРА ХАЙЯМА
1805/17
ВЕЧЕР ПОЭЗИИ ОМАРА ХАЙЯМА
РАУ УКРЕПЛЯЕТ СОТРУДНИЧЕСТВО С НАН РА
1505/17
РАУ УКРЕПЛЯЕТ СОТРУДНИЧЕСТВО С НАН РА