ԲակալավրիատՀնդկագիտություն
Հնդկագիտությունը հումանիտար գիտությունների առանձին ճյուղ է, որն ուսումնասիրում է Հարավ-արևմտյան Ասիայի և Հնդկական թերակղզու ժողովուրդների լեզուները, գրականությունը, պատմությունը, կրոնները, ազգագրությունը, փիլիսոփայությունը, հոգևոր և նյութական մշակույթը:
Հնդկական թերակղզին քաղաքակրթության հնագույն կենտրոններից է, որի սկզբնավորումը թվագրվում է մ.թ.ա. III հազարամյակով: Այստեղ են ծնունդ առել չորս կրոններ՝ հինդուիզմը, բուդդայականությունը, ջայնիզմն ու սիկհիզմը: Հնդկաստանն այսօր աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից է, ունենալով միջուկային զենք և իր մեծությամբ աշխարհում երրորդ տեղը գրավող բանակ. այն տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկիր է:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը առաջին անգամ Հայաստանում մատուցում է «Հնդկագիտություն» մասնագիտությունը բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի շրջանակներում: Ընտրելով արևելագիտական այս ուղղությունը՝ ուսանողները հնարավորություն են ստանում հաղորդակցվելու հնդկական հարուստ մշակույթին, կրոններին, որոնք կազմում են հնդկական հասարակության հիմնասյուները:
Բակալավրիատի ծրագրի շրջանակներում մեր Ինստիտուտի առաջնահերթություններից է ուսանողի համադրական, վերլուծական մտածողության կարողությունների խթանումն ու զարգացումը:
Ուսանողներին մատուցվում են հումանիտար և հասարակագիտական ոլորտների բազային գիտելիքներ՝ լեզվաբանություն, մշակութաբանություն, կրոնագիտություն, իրավագիտություն, տնտեսագիտություն՝ երկու արևմտյան լեզվի՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ:
Բակալավրիատում ուսումնասիրվում են ժողովրդակազմության առանձնահատկություններն ու գործընթացները հնդկալեզու հանրույթների ծագման և տարածման համատեքստում, ներկայացվում է նրանց պատմությունը, լեզուների առանձնահատկությունները, հնդկական գրավոր ավանդության պատմությունը, գրական հարուստ մշակույթը, բանահյուսությունը, ազգագրությունն ու ազգաբանությունը, կրոնների պատմությունը: Ուսանողներն ի մոտո ծանոթանում են Հնդկական թերակղզու պատմության հին, միջնադարյան և ժամանակակից շրջաններին, ներքին և արտաքին քաղաքական կյանքի առանձնահատկություններին:
Որպես մասնագիտական հիմնական լեզուներ՝ դասավանդվում են հինդին և սանսկրիտը:  Կամընտրական առարկաներից ուսանողը կարող է իր ընտրությամբ սովորել պարսկերեն կամ փանջաբի լեզուները:
Նորություններ
Հնաբանությունները հայերենի բարբառներում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրված աշխատաժողովի ծրագիր
3008/19
Հնաբանությունները հայերենի բարբառներում Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրված աշխատաժողովի ծրագիր
Summer Schools in Digital Caucasiology
1408/19
Summer Schools in Digital Caucasiology
Lecture by Prof. Garnik Asatrian on the regional issues
1208/19
Lecture by Prof. Garnik Asatrian on the regional issues at the Caucasus Institute, Tehran.
Discussing new projects with Dr. Bojnurdi
1208/19
Discussing new projects with Dr. Bojnurdi, Head of Centre for Great Islamic Encyclopedia. Tehran.
Presentation of Prof. Asatrian's book
1108/19
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի մագիստրոսական ծրագրերը
2407/19
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի մագիստրոսական ծրագրերը
В фокусе – Афганистан
0407/19
В фокусе – Афганистан
Эксперты по Афганистану собрались в Ереване
0407/19
Эксперты по Афганистану собрались в Ереване
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՌՀ) հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա ընդունելություն մագիստրատուրա՝ հետևյալ մասնագիտություններով (հայկական բաժին) (վճարովի ուսուցում)
0407/19
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՌՀ) հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա ընդունելություն մագիստրատուրա՝ հետևյալ մասնագիտություններով (հայկական բաժին) (վճարովի ուսուցում)
FIRST CESAI CONFERENCE ON AFGHAN STUDIES PROGRAMME AND ABSTRACTS
2306/19
FIRST CESAI CONFERENCE ON AFGHAN STUDIES PROGRAMME AND ABSTRACTS