ԲակալավրիատԱրաբագիտություն
Արաբագիտությունը հումանիտար գիտությունների առանձին ճյուղ է, որն ուսումնասիրում է գրական արաբերենը, արաբերենի բարբառները, գրականությունը, արաբական երկրների պատմությունը, ազգագրությունը, փիլիսոփայությունը, հոգևոր և նյութական մշակույթը, Իսլամն ու նրան հարող կրոնական ուղղությունները:
«Արաբական աշխարհ» եզրույթը, որով սահմանվում է արաբախոս պետությունների և երկրների աշխարհագրությունը, ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի տարածքները, ուր ապրում է ավելի քան 400 միլիոն արաբախոս բնակչություն: Արաբագիտությունն այսօր, թերևս, ամենապահանջված մասնագիտություններից է ոչ միայն հարուստ մշակութային ու հոգևոր ժառանգություն ունեցող ժողովուրդների ուսումնասիրության տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ Արաբական երկրներն այսօր գտնվում են աշխարհաքաղաքական մեծ բախումների կիզակետում: Այս երկրներում և դրանց շուրջ կատարվող իրադարձությունները չեն սահմանափակվում միայն խնդիրներով, դրանց արդյունքում առաջանում են մեծ փոփոխություններ ամբողջ աշխարհում թեկուզ միայն դեմոգրաֆիական առումով: Պատերազմական ու սոցիալ-քաղաքական զարգացումների պատճառով արաբախոս բնակչության տեղաշարժերը աշխարհում վաղ թե ուշ հանգեցնելու են քաղաքակրթական լուրջ փոփոխությունների, իսլամի՝ որպես համաշխարհային կրոնական գաղափարախոսություններից մեկի, գլոբալ տրանսֆորմացիայի:
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտը կարևորում է ինչպես դասական արաբագիտական գիտելիքների մատուցումը, այնպես էլ ազգաբանական, քաղաքակրթական գործընթացների ու առկա խնդիրների ներկայացումը, որոնք հնարավորություն են տալիս պատրաստել բանիմաց ու վերլուծական ունակություններով մասնագետներ:
Բակալավրիատի ծրագրի շրջանակներում մեր Ինստիտուտի առաջնահերթություններից է՝ ուսանողի համադրական, վերլուծական մտածողության կարողությունները:
Ուսանողներին մատուցվում են հումանիտար և հասարակագիտական ոլորտների բազային գիտելիքներ՝ լեզվաբանություն, մշակութաբանություն, կրոնագիտություն, իրավագիտություն, տնտեսագիտություն՝ երկու արևմտյան լեզվի՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ:
Բակալավրիատում ուսումնասիրվում են ժողովրդակազմության առանձնահատկություններն ու գործընթացները արաբախոս հանրույթների ծագման և տարածման համատեքստում, ներկայացվում է նրանց պատմությունը, արաբական բարբառների առանձնահատկությունները, արաբական գրավոր ավանդության պատմությունը, գրական հարուստ մշակույթը, բանահյուսությունը, ազգագրությունն ու ազգաբանությունը: Ուսանողներն ի մոտո ծանոթանում են Արաբական երկրների  պատմության հին, միջնադարյան և ժամանակակից շրջաններին, ներքին և արտաքին քաղաքական կյանքի առանձնահատկություններին:
Որպես մասնագիտական հիմնական լեզու՝ դասավանդվում է դասական արաբերենը: Կամընտրական առարկաներից ուսանողը կարող է իր ընտրությամբ սովորել պարսկերեն կամ եբրայերեն:
 
Նորություններ
FIRST CESAI CONFERENCE ON AFGHAN STUDIES PROGRAMME AND ABSTRACTS
2306/19
FIRST CESAI CONFERENCE ON AFGHAN STUDIES PROGRAMME AND ABSTRACTS
Наш преподаватель к.ф.н. Арора Сантош Кумари представляла Институт востоковедения РАУ на 16-м международном фестивале Весак, проходившем во Вьетнаме с 12 по 14 мая
2305/19
Наш преподаватель к.ф.н. Арора Сантош Кумари представляла Институт востоковедения РАУ на 16-м международном фестивале Весак, проходившем во Вьетнаме с 12 по 14 мая
Курс лекций Г. С. Асатряна в Департаменте востоковедения НИУ ВШЭ
2205/19
Курс лекций Г. С. Асатряна в Департаменте востоковедения НИУ ВШЭ
ОТРИЦАНИЕ ГЕНОЦИДОВ ПРОВОЦИРУЕТ ИХ ПОВТОРЕНИЕ
0305/19
ОТРИЦАНИЕ ГЕНОЦИДОВ ПРОВОЦИРУЕТ ИХ ПОВТОРЕНИЕ
Круглый стол
0305/19
Круглый стол "Геноциды и Геноцидальная политика:Ближний Восток,Афганистан,Закавказье" в РАУ
ГЕНОЦИДЫ И ГЕНОЦИДАЛЬНАЯ ПОЛИТИКА: БЛИЖНИЙ ВОСТОК, АФГАНИСТАН, ЗАКАВКАЗЬЕ
2504/19
ГЕНОЦИДЫ И ГЕНОЦИДАЛЬНАЯ ПОЛИТИКА: БЛИЖНИЙ ВОСТОК, АФГАНИСТАН, ЗАКАВКАЗЬЕ
Conf/CfP - Cultural and Biological Anthropology of the Caucasian and Near Eastern Populations, 4-6 October, 2019, Institute of Oriental Studies, Russian-Armenian University, Yerevan, Armenia
1104/19
Anthropology, Armenian Studies, Art History, Biology, Caucasian Studies, Culture, Heritage Studies, Iranian Studies, Languages, Literature, Middle Eastern Studies Event Date: October 04, 2019 - October 06, 2019
Հայկական լրատվամիջոցների անդրադարձը Հինդիի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը
2703/19
Հայկական լրատվամիջոցների անդրադարձը Հինդիի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը
Մենք տոնում ենք Հինդիի համաշխարհային օրը
2703/19
Մենք տոնում ենք Հինդիի համաշխարհային օրը
Հինդիի համաշխարհային օրը ՀՌՀ-ում
2703/19
Հինդիի համաշխարհային օրը ՀՌՀ-ում