ԿազմըԱրևելագիտության Ինստիտուտի տնօրենը
 
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի ղեկավարը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սերոբի Ասատրյանն է: Նա կազմակերպում և ուղղորդում է Ինստիտուտի չորս բաժինները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտակրթական գործունեությունը, ներկայացնում է Ինստիտուտը Համալսարանի ղեկավար մարմիններում, միջազգային գիտական կենտրոններում ու այլ ատյաններում:
Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը մեր ժամանակների հայ ականավոր գիտնականներից է: Նա միջազգային մեծ հեղինակություն վայելող արևելագետ է:
1996թ. պրոֆեսորը հիմնադրել է “Iran and the Caucasus” (Brill: Leiden-Boston) գրախոսվող միջազգային հեղինակավոր պարբերականը և մինչ օրս նրա գլխավոր խմբագիրն է:
Մեծ է պրոֆեսորի ավանդը հայ արևելագիտության մեջ: Նա ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան բանասիրության (1983-1989թթ.) և Իրանագիտության (1989-1996թթ.)բաժինները: 1997-2015թթ. եղել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչը: 1997թ.–ից ղեկավարում է Իրանագիտության կովկասյան կենտրոնը, իսկ 2014թ.-ից՝ Կովկաս-Կասպյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը: Պրոֆեսորը «Իրան-Նամէ» և «Caucaso-Caspica» հանդեսների հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:  Նրա հեղինակմամբ ու ղեկավարությամբ  լույս են տեսել մի քանի տասնյակ բազմալեզու ուսումնամեթոդաբանական ձեռնարկներ, ժողովածուներ և մենագրություններ, հարյուրավոր գիտական հոդվածներ: Գառնիկ Ասատրյանը մշտապես կարևորում է ակադեմիականությունն ու գիտականությունը որպես համալսարանական կրթության կարևոր բաղադրիչ, ինչի ապացույցն է այսօր ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտում կենտրոնացված իրանագիտական դպրոցի բարձր վարկանիշն ամբողջ աշխարհում:
Առանձին գնահատանքի է արժանի պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ներդրումը տարածաշրջանի պետականազուրկ էթնիկ հանրույթների և բնիկ ժողովուրդների ուսումնասիրության ասպարեզում, որը՝ գիտական արժեքներից զատ, ունի նաև քաղաքական ոչ պակաս նշանակություն՝ հատկապես ՀՀ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Գառնիկ Ասատրյանը զազայագիտության և եզդիագիտության՝ որպես արևելագիտության առանձին ճյուղերի, հիմնադիրն է:
Պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի՝ որպես տեսաբան-գիտնականի, հրապարակախոսի դերը նշանակալի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում՝ ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ Արևմուտքում: Նրա հրապարակախոսությունը մշտապես առանձնանում է արդի կարևոր քաղաքական ու քաղաքակրթական, ազգաբանական խնդիրների հանդեպ խորը պատմականության դրսևորմամբ և առարկայական ու բազմաբովանդակ մոտեցումներով:
Նորություններ
Հայ-Ռուսական Համալսարանի ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ և Աֆղանստանի Ուսումնասիրության Համաշխարհային Ընկերակցությունը (CESAI) հունիսի 26-ից 28-ը Երևանում կազմակերպում են հետխորհրդային տարածքում առաջին միջազգային աֆղանագիտական համաժողովը
0402/19

HISTORICAL AND CULTURAL RELATIONS BETWEEN IRAN AND THE CAUCASUS
3011/18
Historical and Cultural Relations between Iran and the Caucasus

Открытие нового пространства Института востоковедения РАУ.
3011/18
Открытие нового пространства Института востоковедения РАУ.
“Анатолия-Кавказ-Иран: этнические и лингвистические контакты”
3011/18
“Анатолия-Кавказ-Иран: этнические и лингвистические контакты”
АНАТОЛИЯ-КАВКАЗ-ИРАН: ЭТНИЧЕСКИЕ И ЛИНГВИСТИЧЕСКИЕ КОНТАКТЫ
3011/18
АНАТОЛИЯ-КАВКАЗ-ИРАН: ЭТНИЧЕСКИЕ И ЛИНГВИСТИЧЕСКИЕ КОНТАКТЫ
Դեկտեմբերի 5-ին Հայ-Ռուսական համալսարանի XIII տարեկան գիտական կոնֆերանսի շրջանակներում կայացավ ՀՌՀ Արեւելագիտության ինստիտուտի առաջին նիստը:
3011/18
Դեկտեմբերի 5-ին Հայ-Ռուսական համալսարանի XIII տարեկան գիտական կոնֆերանսի շրջանակներում կայացավ ՀՌՀ Արեւելագիտության ինստիտուտի առաջին նիստը:
27 ноября в Институте востоковедения РАУ прошла презентация книги воспоминаний В. Ардзинбы
3011/18
27 ноября в Институте востоковедения РАУ прошла презентация книги воспоминаний В. Ардзинбы "Моя жизнь".
12 декабря Айк Акопян Հայկ Հակոբյան (Матенадаран) представит нам супер-материал
3011/18
12 декабря Айк Акопян Հայկ Հակոբյան (Матенадаран) представит нам супер-материал "Армянская демонология: попытка анализа ритуала экзорцизма (по материалам армянских рукописей)".